Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները երեք եռամսյակների արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ․ այս պահի դրությամբ վճարվել է շուրջ 800 միլիոն դրամ։ Այս մասին
տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ից:
2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով մարտից ներդրվել է e-VAT համակարգը. արդեն գրանցվել է 42 միջազգային կազմակերպություն։