12 տարի անց Լուիս Լուլա դա Սիլվան վերադառնում է նախագահական պալատ։ Պետության նախկին ղեկավարը և ձախակողմյան Աշխատավորական կուսակցության առաջնորդը հաղթեց Բրազիլիայի ամենալարված ընտրություններում 1985 թվականին ժողովրդավարության վերադարձից հետո, գրում է Euronews-ը:
Գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոն չի ընդունել պարտությունը և առայժմ լռում է։
2018-ին Լուլա դա Սիլվան չկարողացավ մասնակցել նախագահի պաշտոնի համար պայքարին կոռուպցիայի գործով բանտարկության պատճառով, ինչը հետագայում չեղարկվեց: Հենց այդ ժամանակ էլ Բրազիլիան որոշեց թեքվել աջ ուժերի կողմը՝ երկրի ղեկավար ընտրելով Սոցիալ-լիբերալ կուսակցության առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյին:
Երկու թեկնածուներին բաժանում էր ավելի քան 2 միլիոն ձայն։