Հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Խաչարձան գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակիցները ներկա են եղել ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության կողմից հայ-արգենտինյան 30-ամյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը։
Հատկանշական է, որ տարիներ շարունակ արգենտինահայ բարերարները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Խաչարձան համայնքում իրականացրել են համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը։
Ծրագրերը ներառել են տարբեր ոլորտներ՝ սկսած ջրամատակարարման ապահովումից մինչև բժշկական կենտրոնի, մանկապարտեզի, սպորտային կենտրոնի կառուցում, դպրոցի վերանորոգում և բարեկարգում, փողոցների սալահատակի նորոգում և այլն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կարևորում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության և անձամբ դեսպան Մարիանո Վերգարայի հետ համագործակցությունը և լիահույս է, որ այն շարունակական կլինի։