2023 թվականին ՀՀ պետական բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարության 6 ծրագրերի և 14 միջոցառումների գծով նախատեսված է հատկացնել 16 միլիարդ 451 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«ԱԻՆ տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառման գծով 2023 թվականի հայտով ներկայացվել է 12.4 միլիոն դրամի հայտ»,- ասաց նա:
Բացի այդ, նախատեսվում է փրկարար ծառայության 15 ենթակա ստորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ-փրկարարական մեքենաներ: Նախագծի արժեքը կազմում է շուրջ 3 միլիարդ դրամ:
«Հաջորդը սեյսմիկ պաշտպանության համակարգի ազգային դիտացանցի արդիականացման ծրագիրն է: Նախատեսվում է ձեռք բերել կապիտալ սարքավորումներ դիտացանցի արդիականացման համար»,- ասաց փոխնախարարը:
2023 թ. ԱԻՆ-ին հատկացվելիք բյուջեով նախատեսվում է ՀՀ տարածքի սողանքային տեղամասերում իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ: