Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում 2023 թվականի սեպտեմբերից նախատեսվում է գործարկել մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանում, որը ջրային տեխնիկայի միջոցով մշտական պարեկություն կիրականացնի Սևանա լճի տարածքում և հետիոտն կարգով առափնյա հատվածում: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ըստ տեսլականի՝ նշված ծառայությունն ապահովելու է լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանություն, օպերատիվ արագանքելու է իրավախախտումներին և պատահարներին, ինչպես նաև լճի վրա ջրային պարեկությամբ իրականացնելու է ապօրինի ձկնորսության, որսի դեպքերի կանխարգելում, բացահայտում և այլն»,- ասաց Ֆիդանյանը:
Ֆիդանյանը նշեց, որ հիմա քննարկվում են հաստիքների համալրման, տեխնիկայի ձեռքբերման ու այլ հարցեր: