Վաղը Սոչիում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները: Հայաստանը պատրաստ է ստորագրել հարցի կարգավորման այսպես կոչված ռուսական տարբերակը, այդ մասին երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Արցախի հարցի ու հայ-ադրբեջանական կարգավորմանը երկու մոտեցում կա. արևմտյան ընկալմամբ, կնքվում է խաղաղության պայմանագիր առանց Արցախի հարցի հիշատակման ու այն թողնվում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների դաշտում, ռուսական տեսլականն է՝ խաղաղության պայմանագրի կնքում, որտեղ ֆիքսվում է Արցախի հարցը՝ լուծումը թողնելով ապագային:
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, Երևանը կո՛ղմ է ռուսական տարբերակին, մնում է, որ Սոչիում Մոսկվան էլ պաշտպանի սեփական առաջարկները: Այդ դեպքում Հայաստանը համաձայնություն կտա նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը երկարաձգելուն: