Պարզապես երջանիկ պատահականություն է, որ մինչև հիմա Հայաստանում հարյուրավոր մարդիկ չեն տուժել բենզալցակայանների պայթյուններից: Դրանց զգալի մասն այնքան մոտ է բնակելի տներին, որ վթարի դեպքում ողբերգությունն անխուսափելի կլինի:
Հարցին տեղյակ են թե՛ ԱԻՆ-ը, թե՛ տեսչական մարմինը, թե՛ Երևանի քաղաքապետարանը, ընդունում են՝ խնդիր է, բայց թե ինչո՛ւ մինչև հիմա չի կասեցվել դյուրավառ հեղուկի վաճառքը մարդկանց քթի տակ՝ պատասխան չունեն: