Բնակչության շրջանում առողջ ապրելակերպը խրախուսող՝ «ՀՀ վարչապետի գավաթի» այս տարվա բոլոր հինգ մարզաձևերի մրցումներն ավարտվեցին:
Հաղթած դպրոցներում հիմա դրամական պարգևատրմամբ նորոգում է ընթանում, գումարը մեծ չէ, բայց փորձում են նպատակային օգտագործել:
Եկող տարի հնարավոր է՝ վեցերորդ մարզաձևն ավելանա, կազմակերպիչները, սակայն, դեռ չեն բացահայտում՝ ինչի մասին է խոսքը:
Մինչ այդ սեփական առաջարկներն են ներկայացնում մասնակիցները: