Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով հարյուրավոր մարդիկ ընկել են Մաչու գետը. առնվազն 90 մարդ է զոհվել։
«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ու կարեկցանքը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և Կառավարությանը։
Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- Twitter-ի իր միկրոբլոգում
գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։