«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովին Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Հայաստանի Հանրապետության պետականությունը նոր տեսության կարիք ունի: Ընդ որում՝ դա զուգահեռվում է մեզ հայտնի աշխարհակարգի փլուզմամբ:
«Պետք է համարձակություն ունենանք արձանագրելու՝ Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը նոր տեսության կարիք ունի: Որովհետև 30 տարի բզկտված, դարակում դրված տեսությունը այն պայմաններում, երբ պետության իշխող ուժերն են դրա դեմ պայքարել, այդ տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այսօր պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը մեր պետության և պետականության համար:
«Այսօր մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է, և մենք չպիտի մնանք այդ փլատակների ներքո և նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք»,- ընդգծեց Փաշինյանը: