ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա կատարված հարձակմանը, հայտարարել է, որ երկրում չափազանց հաճախակի են դարձել քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքերը:
Բայդենն ընդգծել է, որ հարձակվողը նույն խոսքերն է բղավել, ինչ և անցյալ տարվա հունվարին Կապիտոլիումի գրոհի մասնակիցները. «Որտե՞ղ է Նենսին»:
Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը մեղադրել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին երկիրը պառակտելու համար՝ մանրամասնելով, որ հանրապետականների որոշ հայտարարություններ «քայքայում են երկրի քաղաքական միջավայրը»։