ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ 2023 թվականին դաշինքի անդամ պետությունները կավելացնեն պաշտպանական ծախսերը, հստակ պարտավորություններ կստանձնեն այդ ոլորտում ներդրումներն ավելացնելու համար: Այս մասին նա ասել է Politico-ի եվրոպական խմբագրությանը տված հարցազրույցում։
Ստոլտենբերգը միաժամանակ նշել է, որ դեռ վաղ է խոսել, թե կոնկրետ ինչ ձևակերպումների կհամաձայնեն դաշինքի երկրները։