Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղ ջանքերի հեռանկարների մասին: Մեկ անգամ ևս վերահաստատել եմ իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հարցում»,- ասված է գրառման մեջ: