Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2022»-ը մեկնարկում է Երևանում հոկտեմբերի 28-ին: Այն կտևի մինչև հոկտեմբերի 31-ը:
«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ համաշխարհային հայկական սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և Սփյուռքի միջև փոխհարաբերությունները:
Գագաթնաժողովին կմասնակցեն 600 մասնակից ավելի քան 50 երկրներից՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Շվեյցարիա, Իրան, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա և շատ այլ երկրներից:
Մասնակիցները ներկայացնում են իրենց համայնքներում գործունեության տարբեր հասարակական ոլորտներ՝ գիտություն, բիզնես, ռազմական գործեր, համայնքային կառույցներ, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիա, արվեստ և այլն:
Բացի այդ, 15 երկրներից ավելի քան 100-ից ավելի պրոֆեսիոնալ բանախոսներ՝ ներառյալ հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներ կմասնակցեն պանելային քննարկումներին»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ: