Ռուսաստանի նախագահ Պուտինը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին նշել է, որ խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների անվերապահ իրականացումը:
«Հենց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորմանը։ Մենք Հայաստանի վարչապետի հետ այդ մասին բազմիցս խոսել ենք, և, որքան ես հասկանում եմ, մեր գործընկերն այդ հարցում լիովին համաձայն է։ Հարց է ծագում՝ ինչպես գտնել լուծումները: Դա այնքան էլ հեշտ չէ, բայց դրանք կարող ենք գտնել միայն այս ճանապարհով, ինչը հետագայում թույլ կտա հասնել նաև խաղաղության պայմանագրի կնքման»,- ընդգծել է ՌԴ նախագահը։