ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի խմբի անդամներին։
Նախարարը ողջունել հյուրերին և կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը։
Հիմնադրամի ներդրումային վարկերի նախագծային խմբի տնօրեն Արմեն Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ոռոգման ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման, հաստատման հետ կապված հարցեր։