ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա կատարված հարձակումը։ Թվիթերյան իր միկրոբլոգում Սիմոնյանը գրել է.
«Ես վճռականորեն դատապարտում եմ Նենսի Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի տան վրա կատարված հարձակումը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում հարգարժան Փոլ Փելոսիին, ով վիրավորում է ստացել այս հարձակման ժամանակ: Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները»: