Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության և այլ օգնության նոր փաթեթ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Ըստ գործակալության՝ նոր փաթեթում խոշոր զինատեսակներ չկան։ Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված է առկա զինատեսակների, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի հրթիռների պաշարների համալրմանը։
Նշվում է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին։