Ամերիկացի միլիարդատեր և Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկն ավարտել է Twitter ընկերության ձեռքբերման գործարքը, գրում են The Wall Street Journal-ը, The Washington Post-ը և այլ պարբերականներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:
Twitter-ի գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են ընկերության կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում»,- նշում է CNBC հեռուստաալիքը:
Ենթադրում են, որ Մասկն անձամբ կստանձնի ընկերության ժամանակավոր գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, թեև երկարաժամկետ հեռանկարում այդ պարտականությունները կկատարի մեկ ուրիշը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մասկը մտադիր է կրճատել Twitter ընկերության հաստիքի զգալի մասը՝ 7,5 հազար աշխատակցի մոտ 75 տոկոսը: Ընդ որում, միլիարդատերն անձամբ չի մեկնաբանել նման լուրերը։