Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին և անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, մենք այսօր էլ անում ենք հնարավորը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Միանգամից կցանկանայի նշել, որ բոլորի համար հասկանալի է, բոլորի համար ակնհայտ է ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, մենք բոլորս ոչ վաղ անցյալում միասնական պետության մաս էինք։ Մենք հսկայական կապեր ունենք թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Մենք բոլորս, անշուշտ, բավական բարդ վիճակում ենք։ Բայց, իհարկե, չենք կարող անմասն մնալ Ռուսաստանի համար մոտ գտնվող պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և մշտապես պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Ընդհանուր առմամբ, մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որպեսզի Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- ասել է Պուտինը։