«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում, ի թիվս ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների տարբեր վթարավտանգ տեղամասերի, բարելավվում է նաև Սևանի տարածաշրջանի Դդմաշեն բնակավայրի մոտ գտնվող վթարավտանգ կետը։
Մասնավորապես, կատարվել է երթևեկելի մասի վերականգնում, անվտանգության տարրերի (ճանապարհային նշաններ, աղմկող շերտեր, արգելափակոցներ, նշագծում) տեղադրում: Աշխատանքները տարվում են Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի կմ11+000-կմ12+037 հատվածում՝ մոտ 1 կմ երկարությամբ տեղամասում։ Ծրագիրը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորում են Համաշխարհային բանկը և ՀՀ Կառավարությունը։