Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ։
Քննարկվել է նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: