ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի գործողությունների ֆոնին իր ռազմավարական ուժերի պատրաստականության մակարդակը փոխելու պատճառ չի տեսնում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Վաշինգտոնին, այնուհանդերձ, անհանգստացնում են միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները:
Բլինքենի խոսքով՝ Մոսկվայի պնդումները, թե Կիևը ցանկանում է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել և դրա համար մեղադրել ռուսական կողմին, չեն համապատասխանում իրականությանը: