Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2008-2012 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում (բակալավրի աստիճան):
2012-2015 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում (մագիստրոսի աստիճան):
22.08.2022-ից «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
25.04.2022 թ. - 22.08.2022 թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի օգնական:
17․02․2022 թ. - 25.04.2022 թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
27.12.2021 թ. - 17.02.2022 թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
Մասնագիտական գործունեության մանրամասներն
այստեղ: