ԱՄՆ զինված ուժերը գերձայնային զենքի բաղադրիչների հաջող փորձարկումներ են իրականացրել՝ հայտնել է Reuters գործակալությունը։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը և բանակը Վիրջինիա նահանգի առափնյա արձակման հարթակից չորեքշաբթի հրթիռ են արձակել՝ գերձայնային զենքի մոտ մեկ տասնյակ բաղադրիչներ փորձարկելու և զենքի նոր դասի մշակմանն աջակցելու համար»,- գրել է գործակալությունը:
Փորձարկման շրջանակներում գնահատվել են գերձայնային զենքի նավիգացիոն սարքավորումները և հեռակառավարման համակարգի աշխատանքը:
Reuters-ն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը գերձայնային զենք ստեղծելու ուղղությամբ, որը հակառակորդներին կզրկի ժամանակին արձագանքելու և ավանդական պաշտպանական մեխանիզմները կիրառելու հնարավորությունից: