23 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը, դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը ընդհատվեց կրակահերթերով: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին երևելի պետական այրերի:
Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: