ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր ջանքեր է գործադրում երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ:
Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:
Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին: