Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Մեր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։