Հայաստանը Եվրոպական միության հետ Գյումրիի զարգացման նոր ծրագիր է սկսում: Գյումրին ընտրվել է հաղթող քաղաք՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրով:
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր ազգաբնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան) - Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ ԵՄ օրակարգում, և ես վստահ եմ, այո, համագործակցությունը կլինի շարունակական։
Ծրագրի մանրամասները քննարկվեցին Գյումրու քաղաքապետարանում։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Երկու քաղաք է ընտրվել, շատ ուրախ ենք, որ կարողանալու ենք լրացնել բացը, որ կա, և զարգացնել որպես մակության զբոսաշրջության ոլորտը:
Անդրեա Վիկտորին - Սա տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցության ամենամեծ ծրագրերից է։ Գյումրին շատ կարևոր դեր ունի Հայաստանի զարգացման գործում։ Եւ տնտեսության, և արդյունաբերության ապակենտրոնացմանը պետք է անդրադարձ կատարվի:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 16 համայնքից Գյումրին և Կապանը կմիանան այն համայնքներին, որոնք կկիրառեն զարգացման նորարարական գործիքակազմ և հնարավորություն կունենան էլ ավելի զարգանալու՝ որպես զբոսաշրջային կենտրոններ։
Անդրեա Վիկտորին - Ինչ ակնկալիք ունենք, և ինչպես կուզեի տեսնել ծրագրի վերջնարդյունքը։ Քաղաքը շատ լավ կառուցվածք ունի, զբոսաշրջության համար բավականին հարմարեցված է, բայց կուզեի, որ ավելի ընդլայնվեր շրջանակը, և զբոսաշրջության կայուն հիմքեր դրվեին, որպեսզի Գյումրին իր ուրույն տեղն ունենար տուրիզմի համաշխարհային քարտեզում:
Ծրագրի մանրամասները քննարկման փուլում են։ Առայժմ միայն կողմերը գաղտնազերծում են, որ նախապատվությունը տրվում է մշակութային տուրիզմի զարգացմանը՝ նոր տեխնոլոգիաների և ստեղծարար մոտեցումների կիրառմամբ, որին ակտիվորեն մասնակցելու է Գյումրու համայնքապետարանը։