Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) միանալու մասին։
Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020 թթ.)։
Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար՝ դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը։