Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօը Տավուշի մարզում այցելել է գործարար կանանց ձեռնարկություններ:
Գորգագործ Անուշ Ալեքսանյանը Ջուջևան բնակավայրից է: Գորգագործությամբ է զբաղվում 18 տարեկանից: 75-ում որոշել է նաև համայնքում խմբակ բացել: Պատմում է վարչապետի տիկնոջը, շեշտում` իր գորգերի թելերի գույնը բնական տարբերակով՝ բուսաներկով է ստանում:
Հաջորդ հանդիպումը Գիշյանների ընտանիքի հետ է: 2019-ին հյութերի արտադրամաս են բացել, մթերումն իրականացվում է Նոյեմբերյանի շրջակա գյուղերից, հյութերն էլ առաջնային կարգով մատակարարվում են մոտ մեկ տասնյակ զորամասերի: Մտադիր են բիզնեսը ընդլայնել:
Նույն ցանկությունն ունեն նաև «Վիտրում» ձեռագործության արտադրամասում: Այստեղ ևս գործունեությունը մեկնարկել է 2019-ին, պատրաստում ու վաճառում են կրծքազարդեր, տան դեկորներ, ժամացույցներ, լուսամփոփներ:
Արդեն «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզպետի և բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ վարչապետի տիկինը ծանոթանում է հնարավորություններին, այցելում երկրորդ մասնաշենք, որտեղ համակարգչային շերտագրման նոր սենյակն է:
Հանդիպումները շարունակվում են Բերդավան ու Հաղթանակ գյուղերում:
Այս և մյուս այցելությունների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում են 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրիկները:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան