ԱԺ նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին հայտարարությամբ է հանդես եկել:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ: