Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի և Եվրամիության երկրների ղեկավարների առաջին գագաթնաժողովին։
Կողմերը քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները, «կանաչ օրակարգը» և մարդու իրավունքների հետ կապված հարցեր:
«Ղազախստանը տարածաշրջանային համագործակցության ակտիվ կողմնակից է։ Ես վերահաստատել եմ ԵՄ խոր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- գրել է Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնական այցի շրջանակում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային համաձայնագիր է ստորագրվել: