ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, և մենք կոչ ենք արել երկու երկրի ղեկավարներին՝ հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու բանալին է։ Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է, չկա: 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը ճակատագրական իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը»,- նշել է դիվանագետը։