ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կհամագործակցի Պրոֆեսոր Ա.Լ. Պոլենովի անվան ռուսական գիտահետազոտական նյարդավիրաբուժական ինստիտուտի, իսկ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը»` Ն. Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, ըստ որոնց` պետերբուրգյան այս գիտահետազոտական կենտրոնների հետ գիտական, ուսումնական և բուժական ծրագրեր կիրականացվեն, նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժաշխատողները կարող են վերապատրաստվել:
Արտակ Ջումայանը եղել է Սանկտ Պետերբուրգի «Սուրբ Վերապատվելի Նահատակ Եղիսաբեթ» քաղաքային հիվանդանոցում: Այնտեղ ծանոթացել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման փորձին:
Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է նաև հայ բժիշկների ասոցիացիայի անդամների հետ: