Բաքվում Եվրասիական տնտեսական XV համաժողովի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևոր գործընկեր է:
«Այսօր Ռուսաստանի համար առաջնահերթ է «Հյուսիս-հարավ» միջանցքը, որտեղ Ադրբեջանը, որպես հիմնական տարանցիկ երկրի, առանցքային տեղ է զբաղեցնում՝ կապելով ԵԱՏՄ-ն Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի հետ»,- նշել է Գլազևը:
Նա հավելել է, որ Ռուսաստան-Ադրբեջան, ԵԱՏՄ-Ադրբեջան համագործակցության նշանակությունը գնալով մեծանում է: