ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։