Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը պաշտոնական այցով Անկարայում է։ Սա վեջին ավելի քան 10 տարվա ընթացքում պաշտպանության նախարարի առաջին այցն է Թուրքիա։
Հանցին ընդունել է նրա թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարը: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու հեռանկարները:
Իսրայելում Հանցի այցելությունը Թուրքիա երկու երկրների հարաբերությունների վերաբեռնում են անվանել։ Իսրայելցի նախարարը, իր հերթին, նշել է, որ թուրք գործընկերների հետ հանդիպումները զենքի մատակարարման մասին գործարք կնքելը չեն։