Երեք զինված անձինք կրակ են բացել Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, որտեղ այդ պահին ուխտավորներ են եղել: Զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, շուրջ 40-ը վիրավորվել է։
ISNA լրատվական գործակալության տվյալով՝ ահաբեկիչներից 2-ը ձերբակալվել են։ Իրանի անվտանգային կառույցները հայտնում են, որ ահաբեկիչները իրանցի չեն:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերը «ջախջախիչ պատասխան» կտան դամբարանի վրա հարձակման կազմակերպիչներին և կատարողներին։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի: