ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպան նվազեցրել է կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից՝ այդ ցուցանիշը 40 %-ից հասցնելով 7 %-ի:
«Սա ստիպում է մեզ այլ մատակարարների փնտրել: Մենք գործակցության հնարավորություն ենք տեսնում, այդ թվում Լատինական Ամերիկայի հետ»,- նշել է նա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի նիստում։