Այս տարվա առաջին 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները կազմում են 378,9 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42,5 միլիարդով կամ 12,6 տոկոսով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա նաև նշեց, որ տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը:
«Հիմնականում, ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրին: Եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը, առաջին 9 ամիսների տվյալներով, 30,4 միլիարդ դրամ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 67,7 տոկոսով»,- ասաց Բադասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ դա տեսանելի է նաև շինարարության աճի տեմպով:
«14,3 տոկոս շինարարության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ»,- ասաց վարչապետը: