Նախորդ տարի որոշում ընդունվեց ստեղծել մեխանիզմ, որ վիրտուալ հարթակում կոմերցիոն գործունեություն իրականացնող ընկերություններից հարկեր ստացվեն: Այս թեմային Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Մարտ ամսվա դրությամբ ապահովվել է էլեկտրոնային ծրագիրը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրեց, որ եռամսյակների կտրվածքով գրանցված ընկերությունների թիվը մեծացել է:
«Ունենք 42 ընկերություն, որոնք գրանցվել են հարթակում, 94 ներկայացված հաշվարկ՝ ըստ եռամսյակների: Երեք եռամսյակի արդյունքներով 1 միլիարդից ավելի ԱԱՀ է հայտարարագրվել, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տարին 1 միլիարդով կփակենք: Իհարկե, այս տարին կարող ենք համարել որպես փորձարկման տարի: Մյուս տարի բոլորովին այլ արդյունք ենք ունենալու եկամուտների տեսքով»,- ասաց Բադասյանը: