Ռուսաստանը տարակուսանքով է ընդունել Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանում «անցանկալի անձ» համարվելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել ենք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատում և պարզաբանում ստանալու նպատակով»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվայի հետագա գործողությունները կախված են պաշտոնական պատասխանից:
«Զատուլինն ու Սիմոնյանն ավանդաբար հանդես են գալիս երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին: Կարծում եմ՝ այդ մասով որևէ կասկած չկա և չի կարող լինել: Նրանք հասարակական-քաղաքական գործիչներ են և ունեն իրավիճակի իրենց գնահատականը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: