Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այցելել է Նոյեմբերյան համայնք։ Մարզպետը Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ շրջել է համայնքի մի շարք բնակավայրերում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին։
Այնուհետև Նոյեմբերյանի համայնքապետարանում Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքում առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման հնարավոր տարբերակները։