«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող նոր կարգավորմամբ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում:
Երդման վերաբերյալ նախկինում օրենսդրությամբ սահմանված է եղել ստորագրման պահանջ, սակայն միայն հետագայում տեղերը համալրող պատգամավորների համար:
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփի Դավոյանը: