«Հայաստանն ազատ ու ժողովրդավար երկիր է, սակայն դրա համար մենք շատ բարձր գին ենք վճարում, այն է՝ պատերազմը, սակայն մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը կարմիր գիծ են»,- այս մասին Կանադա պաշտոնական այցի շրջանակներում ասել եմ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Էնթոնի Ռոտային: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ նշել եմ, որ միջազգային գործընկերները հատկապես դրանից հետո Հայաստանը բնորոշում են որպես ժողովրդավար փոքրիկ կղզի թուրքական մեծ ծովում, որին պետք է պաշտպանել: Հանդիպմանը հատկապես կարևորել եմ ժողովրդավար երկրների դերն ավտորիտար Ադրբեջանից մեր «ժողովրդավար կղզու» պաշտպանության հարցում:
Անդրադարձել ենք նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերի»,- գրել է պատգամավորը: