Ազգային ժողովն ընդունեց «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը:
Այսպես, հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտներում: Նշվում է, որ տիեզերական գործունեության արդյունքները կարող են օգտագործվել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում:
Մինչև 2022 թվականի վերջ Հայաստանում նախատեսվում է բացել կառավարման կենտրոնը:
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: