Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում ընթացող առողջապահության միջազգային 10-րդ համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները, նշել, որ գործուն քայլեր են արվում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման, ինչպես նաև բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
Ելույթում փոխնախարարը հատկանշել է` բարեփոխումների մի մասն արդեն գործնականում շոշափելի են, իսկ որոշներն էլ` ընթացքի մեջ:
Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումների հավակնոտ ծրագրերը` Արտակ Ջումայանը վստահեցրել է, որ ունենալու ենք հզոր, բարեփոխված ու հասանելի առողջապահական համակարգ, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կլինի:
Առողջապահության միջազգային 10-րդ համաժողովին մասնակցել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն: