Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ։
«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի «Մանկական Եվրատեսիլը», ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- գրել է Սուրեն Գրիգորյանը: