Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև նոյեմբերի 3-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները երկրի հարավային և կենտրոնական հատվածների 11 օդանավակայանի համար, հայտնում են «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական 11 օդանավակայանների թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Ռուսաստանը 2022 թ. փետրվարի 24-ին փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավային և կենտրոնական հատվածներում քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան